«Իմ խառնվածքին ավելի բնորոշ է գործադիրը». Արմեն Փամբուխչյանը՝ ԱԻ նախարարի տեղակալ նշանակվելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով վերջերս մանդատը վայր էր դրել՝ գործադիրում աշխատանքի անցնելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման որոշում անձամբ է կայացրել, առաջարկով հանդես է եկել, որն էլ քաղաքական թիմը հանգիստ ընդունել է:

«ԱԺ ընտրությունների տեղի ունենալուց հետո որոշում եմ կայացրել, որ տեղափոխվեմ օրենսդիր, քանի որ օրենսդիրում հեղափոխական թիմ էր հավաքվում, և ես ցանկացել եմ մաս կազմել այդ գործընթացներին, որոնք ծավալվում էին այստեղ: Երկու տարի այստեղ գտնվելով՝ իմ մեջ որոշում եմ կայացրել, որ գործադիրում ավելի արդյունավետ կարող եմ իմ ծառայությունները մատուցել, և քաղաքական թիմը տվել է հավանություն, և ես մանդատս վայր եմ դրել: Տեղափոխվում եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նախարարի տեղակալ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Փամբուխչյանը:

168.am-ի հարցին՝ ի՞նչն էր օրենսդիրում անհարմարություններ ստեղծում իր համար, կամ ինչո՞ւ օրենսդիրում արդյունավետ չէր, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց, որ առհասարակ ամեն ինչ արդյունավետ էր.

«Սակայն իմ խառնվածքին ավելի բնորոշ է գործադիրը, սա է, այսինքն՝ այստեղ ուրիշ խնդիր չկա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս