Կանոնակարգվում է վարորդների բժշկական հավատարմագրումը
Այսօր Կառավարության նիստում կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը սահմանել է, որ տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի փոխարեն կտրամադրվի «ժամանակավոր» համարանիշ, իսկ տրիցիկլը, քվադրոցիկլը, մոտոսայլակը և մոտոտրանսպորտային միջոցները կօժտվեն ավտոմոբիլին հատկացվող հաշվառման համարանիշի տեսքից տարբերվող տեսքի համարանիշով։