Մունդիալ-2022-ի ընտրական փուլի ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: ՖԻՖԱ-ն մտադիր է միջազգային հանդիպումների նոր օրեր գտնել 2022 թվականի հունվարին, իսկ ահա ընտրական փուլի խաղերը կկայանան հունիսին` մարտի փոխարեն:
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կեզրափակվի դեկտեմբերի 18-ին: Խմբային փուլի հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ը: Դեկտեմբերի 9-10-ին կկայանան քառորդ եզրափակիչ խաղերը, իսկ 13-14-ին՝ կիսաեզրափակիչները։ Երևանի ժամանակով խաղերը կսկսվեն 14։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում։