Գամալեյայի կենտրոնը նշել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների նորման
Աննշան կողմնակի ազդեցությունները, որոնք առաջանում են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած անձանց 14-15 տոկոսի մոտ, ստանդարտ են բոլոր պատվաստանյութների համար: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Այժմ շուրջ 800 մարդ պատվաստում է ստացել, նրանց մի մասը՝ պլացեբո. ստացվում է, որ 600 մարդ հետազոտության շրջանակներում արդեն պատվաստում է ստացել, նրանց բոլորի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել:
Նրանց 14-15 տոկոսն ունեցել է 37,5-38 աստիճան ջերմություն, բութ ցավ՝ մեջքի շրջանում, գլխացավ, տհաճ զգացողություն, կարմրություն՝ ներարկման տեղում: Բոլոր պատվաստանյութերի համար դա նորմալ է, համադրելի է մյուս պատվաստանյութերի հետ»,-Գինցբուրգն ասել է «Ինտերֆաքս»-ին: