Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/119732595_183767583264030_5566477765043115142_n.jpg)
✔️Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:
✔️Ժ. Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մի խումբ բնակիչների հետ ու հորդորել խստագույնս հետևել հակահամաճարակաբանական կանոնների պահպանմանը: «Դպրոցներն առայժմ փակ կմնան, իսկ բերքահավաքի աշխատանքներն անպայման պետք է կատարվեն հակահամաճարակաբանական կանոնները պահպանելով»,- նշել է պարետը՝ հավելելով, որ այս պահին մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա:
✅Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան✔️Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Freitag, 18. September 2020