Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել է երկարակեցության ռեկորդի
Լրացել է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին եւ 260 օրը, որին Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ է, այն սահմանել է նախանցած տարի վախճանված Նաբի Տաձիման:
Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ եւ գազավորված ըմպելիքներ եւ հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկանը:
Վերջին տվյալների համաձայն, այժմ Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: