Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել
Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում: Օզուրգեթի մունցիպալիտետի Շեքվեթիլի առողջարանային ավանի «Երաժիշտների զբոսայգում» բացվել է հատուկ վրան, որտեղ կարելի կլինի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ կատարել, հաղորդել է Առաջին ալիքը։
Տեղում աշխատում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակիցները:
«Մենք գտնվում ենք Շեքվեթիլում՝ «Երաժիշտների զբոսայգում», եւ միանգամայն անվճար կատարում ենք բնակչության կորոնավիրուսի թեստավորում: Մենք թեստավորումն սկսել են 17:00-ին, իսկ այն կավատվի 20:00-ին»,- ասել է բաժանմունքի ղեկավար Արչիլ Մժավիան:
Սեպտեմբերի սկզբից Վրաստանը դադարեց լինել «կանաչ գոտի» համավարակի յոթ ամսվանից հետո. տարածաշրջանում արդեն հայտնվել են առաջին ախտահարվածները: Տարածաշրջանում առաջին ախտահարվածը Չոխատաուրի մի 21-ամյա բնակչուհի է, որը հանգստացել է Բաթումում եւ վիրուսը բերել է այնտեղից, հաղորդել է Sputnik-ը: