Բաժիններ՝

«Ափսոսում եմ միայն, որ չհարվածեցի այդ տխմարի դեմքին»․ Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Մարսելի» հետ խաղից հետո (0:1) խոստովանել է, որ չի զղջում հակառակորդ խաղացողի գլխին հարվածելու համար:

Խաղի վերջում քաշքշուկի արդյունքում բրազիլացին հարվածեց Ալվարո Գոնսալեսին, ում մեղադրում էր ռասիզմի մեջ: Դրա համար փարիզցի հարձակվողը հեռացվեց խաղադաշտից:

«Ես միայն ափսոսում եմ, որ չհարվածեցի այդ տխմարի դեմքին:

VAR-ը հեշտությամբ նկատեց իմ «ագրեսիան»: Հիմա ես կցանկանայի տեսնել այն պահերի կրկնությունները, երբ նրանք ինձ կապիկ ու անբարոյականի որդի են ասում»,- գրել է Նեյմարը Twitter-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս