«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին
Նոր ուսումնական տարվա սկզբին՝ հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր` «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:
Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում: Ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված ԲՈՒՀ-ում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը:
Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին:
Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողները իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`
Գնդեվազ – 043 404714
Գորայք – 043 404710
Սարավան – 043 404715
Ջերմուկ/Կեչուտ – 043 404751
Կամ՝ ուղարկել դիմումները [email protected]:
Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Կրթված ու արդար աշխատանքով իր ապագան կերտող երիտասարդությունն է ամուր պետության հենասյունը: