Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45 862 է, մահվան դեպքերինը՝ 1198
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 862-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 916 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 282 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1198-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 54 է, ընդհանուր առողջացածներինը՝ 410659 , փաստացի բուժվողներինը՝ 3005: Մեկ օրում արվել է 3681 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 238312 թեստ։