Սերժ Սարգսյանի մոտ բժշկական զննության արդյունքում հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ․ գրասենյակ
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է»,– այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:
«Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ…
Gepostet von ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA am Dienstag, 8. September 2020