Բաժիններ՝

Պակիստանում 12 մարդ է զոհվել հանքահորը փլվելու հետևանքով

Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է Geo.tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Խայբեր Փախթունխվայի նահանգի Մոհմանդի օկրուգում:

Պատահաի վայր են ժամանել փրկարարները, նրանց հաջողվել է փլվածքների տակից հանել 12 բանվորների մարմիններ եւ վեց տուժածների, նրանց ուղարկել են հիվանդանոց:

«Սինհուա» գործակալությունն, իր հերթին, նշում է, որ եւս ինը հանքափորների ճակատագիրը մնում է անհայտ, նրանց որոնումները շարունակվում են: Ինչպես հայտարարել է տեղի ոստիկանության փոխկոմիսարը, փլման զոհերի թիվը կարող է աճել: Այդ պատճառով պլանավորվում է որոնման գործողությանը ներգրավել հատուկ տեխինկա եւ միջադեպի վայր ուղարկել փրկարարների լրացուցիչ ջոկատներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս