Բաժիններ՝

Ձկան յուղը դրական ազդեցություն է ունենում կանանց սրտի վրա

Նոր հետազոտությունը պնդում է, որ ձկան յուղը դրական ազդեցություն է ունենում այն մկանների վրա, որոնք վերահսկում են սրտի էլաստիկությունը: Ինչպես հաղորդում է medicaldaily-ին, սրտանոթային հիվանդությունները կանանց մահվան հիմնական պատճառն են, ԱՄՆ-ում 7,5 մլն կին տառապում է սրտի իշեմիկ հիվանդությունից:

Հետազոտության ընթացքում գիտնականները մի խումբ կանանց կերակրի մեջ ձկան յուղ են ավելացրել: Արդյունքում պարզվել է, որ ձկան յուղը կանանց սրտի էլաստիկությունը մեծացրել է: Ընդ որում, գիտնականները նկատել են, որ համեմատած տղամարդկանց,  ձկան յուղն առավել բարերար ազդեցություն է ունեցել կանաց սրտի վրա: Գիտնականներին զարմացրել է նաև այն հանգամանքը, որ ձկան յուղի ազդեցությունը նույնն է  եղել, ինչ սրտի էլաստիկությանը նպաստող դեղամիջոցներինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս