Խամես Ռոդրիգեսը` «Էվերթոնի» ֆուտբոլիստ
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1026995.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձարկվող Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Այն կարող է ևս մեկ տարով երկարաձգվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: