Բաժիններ՝

Շատին գյուղում տան փլատակի տակ մնացած անձը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին ահազանգ է ստացել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (Արմեն Հ․, ծնված 1984 թ․), ով Եղեգնաձորի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս