«Ինձ դուրս են հանել տնից, էլ չեմ կարողանում վարձ տալ». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտից բողոքի ակցիաներ են անում: Վերջնակետը կառավարական առանձնատունն էր: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ վերջինն այսօր Տավուշի մարզում էր:

«Պարոն վարչապետ, էսքան ժողովուրդը ստեղից չի հեռանալու, գիշերն էլ երեխեքի հետ մնալու ենք ստեղ: Մենք էդ ժողովուրդը չենք, դրան չպետք է արժանանանք: Ժողովուրդը էլ մնալու տեղ չունի, ես անձամբ էլ չեմ կարողանում վարձ տալ, ինձ դուրս են հանել տնից: Սա արդեն իմ վերջին ելքն է, ես ուրիշ բան չունեմ անելու, բացի ցույցից, որ ճանապարհները բացեք: Ինձանից բացի, 5000-ից ավելի մարդ կա, որ մնացել է էստեղ»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նա պատմեց, որ իր կինը, մայրը և երեխաները մնացել են Ռուսաստանում, ինքն էլ եկել էր վիզա ստանալու համար և մնացել է այստեղ:
Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան 2 շաբաթ: Նրանք պնդում են, որ այնտեղ թողել են իրենց ընտանիքները, աշխատանքը: Այս ընթացքում ցուցարարները հանդիպել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ: Նրանք պնդում են, որ հարցը Հայաստանի տիրույթում չէ, իրենք թույլ են տալիս գնալ, Ռուսաստանը թույլ չի տալիս իր երկիր մուտք գործել:

Տեսանյութեր

Լրահոս