Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն արտոնագրել է դեպի Լուսին տանող ամենակարճ ճանապարհը

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փորձագետները հայտնաբերել են Լուսին հասնելու ամենաարագ և ամենաէժան եղանակը և արտոնագրել այն: Նոր հետագիծը կկրճատի ճանապարհորդության ժամանակը 6 ամսից մինչև 2.5 ամիս, գրում է Science Alert-ը:

Նոր երթուղին ոչ միայն վառելիք կխնայի, այլ նաև թույլ կտա ավելի շատ գիտական ​​սարքավորումներ տեղափոխել:

Առաջին հայացքից Երկրից Լուսին տանող երթուղու արտոնագիրը կարող է տարօրինակ թվալ, բայց ՆԱՍԱ-ի գիտնականները պնդում են, որ մշակումը մտավոր սեփականություն է, որը պահանջել է երկար և ճշգրիտ վերլուծություն ու մոդելավորում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս