«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը գնեցին 10-րդ ֆուտբոլային ակումբը
City Football Group հոլդինգային ընկերությունն իր կայքում հայտարարել է, որ ձեռք է բերել ֆրանսիական «Թրուա» ակումբը, որը խաղում է Լիգա 2-ում, հայտնում է BBC-ն:
«Թրուան» դարձավ 10-րդ ակումբը, որն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում էր City Football Group-ին: Ընկերությանն են պատկանում նաև «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Նյու Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուռն Սիթին» (Ավստրալիա), «Յոկոհամա Ֆ. Մարինոսը» (Ճապոնիա), «Տորքը» (Ուրուգվայ), «Ժիրոնան» (Իսպանիա), «Սիչուան Ցզյունյուն» (Չինաստան), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան): Մայիսին City Football Group-ը գնեց «Լոմելը» (Բելգիա):
«Թրուան» խաղում է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: 2019/2020 մրցաշրջանի ավարտին, որը կորոնավիրուսային համաճարակի պատճառով ավարտվեց ժամկետից շուտ՝ ապրիլին, թիմը Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց չորրորդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը