Բաժիններ՝

Քեյթ Բլանշեթը խնդրում է իրեն անվանել ոչ թե դերասանուհի, այլ դերասան

Ավստրալացի դերասան Քեյթ Բլանշեթը խնդրել է իրեն դերասան անվանել դերասանուհու փոխարեն: Նա կարծում է, որ «դերասանուհի» բառն ունի ստորադաս իմաստ, գրում է The Guardian-ը:

«Ես պատկանում եմ մի սերնդի, որտեղ «դերասանուհի» բառը միշտ օգտագործվել է ստորացուցիչ իմաստով: Հետևաբար, ես այլ կարգավիճակի եմ հավակնում»,- ասել է աստղը՝ հավելելով, որ ինքն իրեն միշտ դերասան է անվանել:

Որպես օրինակ՝ Բլանշեթը բերել է իտալական «մաեստրո» բառը, որն իգական սեռի համարժեքը չունի:

Քեյթ Բլանշեթը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի ժյուրին: Նա սատարել է Բեռլինի կինոփառատոնի որոշմանը՝ վերացնել գենդերային մրցանակները և թողնել միայն «Լավագույն դերասան» անվանակարգը: Այժմ արտիստները կպարգևատրվեն միայն լավագույն գլխավոր դերի և երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս