Բաժիններ՝

Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդնիան ֆավորիտ է. Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ Ազգերի լիգայի որակավորման փուլի մեկնարկային խաղում Հյուսիսային Մակեդոնիան ֆավորիտ չէ:

«Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդնիան ֆավորիտ է: Միայն առավելությունն այն է որ խաղում ենք իրենց դաշտում: Լավ ծանոթ ենք նրանց: Ֆուտբոլը նաև սխալների խաղ է. մեր նախորդ խաղում սխալվեցինք մենք, իսկ պատասխան հանդիպմանը, ավելի շատ սխալվեցին նրանք: Իմ կարծիքով, մեր խմբում ֆավորիտներ չկան: Լավ ճանաչում ենք վրացիներին և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Միակ թիմը, որին այդքան էլ ծանոթ չենք, Էստոնիան է»,- նախախաղային ասուլիսին ասել է Հարոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս