Ռոբերտ Դաունի կրտսերը հայտարարել է, որ հեռանում է Marvel-ի կինոաշխարհից
Ռոբերտ Դաունի կրտսերը հաստատել է, որ չի պատրաստվում այլեւս հայտնվել Marvel-ի կինոաշխարհի ֆիլմերում։
Հաղորդավար Ջեյսոն Բեյթմանի ուղիղ հարցին, թե որ փուլում են գտնվում Marvel ստուդիայի հետ նրա նախագծերը, 55-ամյա դերասանը պատասխանել է. «Դրանք բոլորն ավարտվել են»:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ նա կարող է վերադառնալ «Սեւազգեստ այրին» կինոնկարում Երկաթե մարդու դերին:
Դաունի կրտսերն ինքը դեռ հունվարին ասում էր, թե հազիվ թե շարունակի համագործակցել ստուդիայի հետ:
«Սեւազգեստ այրին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղացել է Սքառլեթ Յոհանսոնը, վարձույթում կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 5-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: