Առաջին անգամ կազմակերպվում է շախմատի Երևանի գավաթի խաղարկություն
Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է Երևանի գավաթի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-21-ը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։ Խաղարկության մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլերում»: