![](/banners/BeFunky-design.jpg)
««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը»․ Վիրաբյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/118769714_3273710219349490_1158909218876810054_n.jpg)
Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը»։
«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու…
Gepostet von Tigran Virabyan am Dienstag, 1. September 2020