Բաժիններ՝

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս