Բաժիններ՝

Նազարբաևն առաջարկել է անցկացնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի և ԵՄ-ի գագաթնաժողով

Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաեւն առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով՝ նվիրված միջուկային զինանոցների կրճատման հարցին: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ Նազարբաեւն իր գաղափարը հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի՝ օգոստոսի 26-ին կայացած հատուկ նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում:

Նրա ուղերձն ընթերցել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհթար Տլեուբերդին: «1991 թվականին ձեռք բերելով անկախություն՝ Ղազախստանը կատարեց հոժարակամ ընտրություն հօգուտ միջուկային զենքի՝ մոլորակում հզորությամբ չորրորդ զինանոցից հրաժարման:

Պատմությունը հավաստեց սույն քայլի ճշտությունը. մեր ցայտուն օրինակով մենք ցույց տվեցինք, որ առաջընթացի եւ բարգավաճման ուղիով կարելի է ընթանալ խաղաղ միջոցով»,- մեջբերել է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը Նազարբաեւի խոսքը:

Նա դիմել է միջազգային հանրակցությանը՝ Ղազախստանի օրինակին հետեւելու եւ միջուկային զինաթափման ոլորտում ջանքերը միավորելու կոչով:

«Կարծում եմ, որ մոլորակի վաղվա օրվա համար առանձնահատուկ պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրամիության ղեկավարները: Համոզված եմ, որ եթե գագանթնաժողով անցկացվի այդ քառակողմ ձեւաչափով, ապա դրա գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնա միջուկային սպառազինությունների փուլ առ փուլ եւ համամասնական կրճատման բազմակողմ համաձայնագրի մշակումը: Ղազախստանը պատարստ Է տրամադրելու իր հարթակն այդ գագաթնաժողովի համար»,- հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ օգոստոսի 26-ին առցանց-ռեժիմով կայացած հատուկ նստաշրջանում, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին նշվող Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրվա առթիվ, հայտարարվել է, որ Նազարբաեւին շնորհվել է «Հանուն միջուկային փորձարկումներից ազատ աշխարհի չեմպինի» տիտղոսը:

«Միջուկային փորձակումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր տնօրեն Լասինա Զերբոն Նուրսուլթան Նազարբաեւին նոր կարգավիճակի շնորհումը նախաձեռնել է ի նշան նրա ղեկավարության շրջանում Ղազախստանի առանձնահատուկ պատմական ներդրման ճանաչման միջուկազերծ աշխարհի կառուցման գլոբալ ջանքերի բնագավառում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս