«Առայժմ չեմ պատրաստվում այդ թեմայի հետ կապված որևէ հարցի անդրադառնալ». Ստեփանավանի քաղաքապետը՝ ավագանու 7 անդամների հրաժարականի մասին
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Պատճառների մասին առայժմ լռում են, միայն նրանցից մեկը՝ Արթուր Սուքիասյանն է հայտարարել, որ համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը չի պաշտպանում հեղափոխության արժեքները, հետևաբար՝ նրա հետ ցանկություն չունի աշխատելու։
168.am-ը Միքայել Ղարաքեշիշյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է կատարել հեղափոխության արժեքների դեմ, որ ավագանու անդամները դժգոհել և հրաժարականի դիմում են ներկայացրել։
«Ես առայժմ չեմ պատրաստվում այդ թեմայի հետ կապված որևէ հարցի անդրադառնալ, երբ ժամանակը գա՝ այդ մասին ես կխոսեմ։ Հուսամ՝ ինձ կհասկանաք»,- մեր հարցին կարճ պատասխանեց Մ. Ղարաքեշիշյանը։
Նշենք, որ Միքայել Ղարաքեշիշյանը ՀՀԿ անդամ է։