«Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն․ ձուկը գլխից է հոտած»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։

Շատ ազնիվ պատասխանեմ։

Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։

Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին բաց թողնելու այս մեխանիզմից կօգտվի։

Սակայն դա չի լուծելու Հայաստանի համակարգային խնդիրները, քանզի հիվանդ է ոչ թե մի առանձին անդամ, այլ ամբողջական մարմինը։

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։

Ձուկը գլխից է հոտած»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222669505344429

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31