
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
▪ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
▪ Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։
▪ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4914281231931367