«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը պայմանական ազատազրկման է ենթարկվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը դատարանի որոշմամբ 12 ամսվա պայմանական ազատազրկման է ենթարկվել: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Դատարանը Մագուայրին մեղավոր է ճանաչել Հունաստանում ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, նրանց պահանջներին չենթարկվելու և կաշառքի փորձի համար: Նա դատապարտվել է 12 ամիս 10 օրվա պայմանական ազատազրկման, սակայն իրավունք է ստացել լքել Հունաստանը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի սեպտեմբերին: Թիմերն այժմ հանգստի մեջ են: