Բաժիններ՝

Նեյմարը սխալ ակումբի է շնորհավորել՝ Չեմպիոնների լիգան նվաճելու կապակցությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սխալ է թույլ տվել Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու կապակցությամբ շնորհավորելիս:

«Պարտվելը սպորտի մի մասն է: Մենք փորձեցինք ամեն ինչ անել և պայքարեցինք մինչև վերջ: Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության և սիրո համար։ Եվ շնորհավորում եմ «Բայերին»»,- գրել է բրազիլացին:

Նեյմարը շփոթել է «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը»։

Գերմանական ակումբն արձագանքել է ֆուտբոլիստի թվիթին. ​

«Շնորհակալ ենք,  Նեյմար: Մենք իսկապես չենք հասկանում, թե ինչու եք մեզ շնորհավորում, քանի որ արձակուրդում ենք և խաղում ենք ՖԻՖԱ… Բայց շնորհակալություն»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31