Յուլիա Նավալնայան պաշտոնապես դիմել է Ռուսաստանի նախագահին
Յուլիա Նավալնայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլտվություն տալ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար: Ըստ նրա, կան բժիշկների հսկողության ներքո իր ամուսնու տեղափոխումն ապահովելու բոլոր հնարավորությունները: Այս մասին հայտնում է Эхо Москвы-ն:
Քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեսաուղերձ է ձայնագրել, որում խնդրում է Ռուսաստանի իշխանություններին անհապաղ թույլատրել Նավալնու տեղափոխումը Գերմանիա:
Յարմիշը նշում է, որ քաղաքական գործչի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: