Հացիկ գյուղում հայրը վրաերթի է ենթարկել որդուն, որը տեղում մահացել է
Օգոստոսի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, վարելով «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենա, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի իրենց տան բակում վրաերթի է ենթարկել իր որդուն` 1982 թ. ծնված Անդրանիկ Յայլոյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: