Բաժիններ՝

Մալիում խռովարար զինվորականները հայտարարել են պարետային ժամի տևողության կրճատման մասին

Մալիում խռովարար զինվորականների կողմից ստեղծված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն (ԺՓԱԿ) հայտարարել է օգոստոսի 19-ին իր կողմից երկրում սահմանված պարետային ժամի տեւողության կրճատման մասին: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել է Journal du Mali թերթը:

«Պարետային ժամի ռեժիմը մեղմացվում է, այն գործում է 00:00-ից մինչեւ 05:00-ն»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը կոմիտեի անունից ստորագրված է գնդապետ Իսմայել Վագի կողմից:

Սկզբնապես պարետային ժամը գործում էր 21:00-ից մինչեւ 05:00-ն: Միաժամանակ խռովարարները հայտարարել են օգոստոսի 21-ից երկրի օդային եւ ցամաքային սահմանները բացելու մասին, որոնք փակվել էին հեղաշրջան օրը՝ օգոստոսի 18-ին:

Իր հերթին Malivox նորությունների պորտալն օգոստոի 21-ին հայտնել է, որ զինվորականները ձերբակալել եւ կալանքի տակ են վերցրել Քասիմա Քամարային՝ պաշտոնանկ արված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի վարչակազմի ղեկավարին: Նրա տուն են ներխուժել զինված մարդիկ եւ նրան տարել իրենց հետ: Այժմ նա գտնվում է երկրի մայրաքաղաք Բամակոյի պահպանվող օբյեկտներից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս