Բաժիններ՝

Թրամփը Բայդենին անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնվելու ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում:

«47 տարվա ընթացքում Ջոն ոչ մի բան չի արել, ինչի մասին նա այժմ խոսում է. «Նա երբեք չի փոխվի, դրանք միայն խոսքեր են»,-Twitter-ում գրել է Թրամփը՝ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բայդենի ելույթի ժամանակ:

Իր ելույթում Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության է ենթարկել Թրամփին եւ հայտարարել, որ ինքն ունի երկրի զարգացման իր պլանը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ:

Բայդենը ԱՄՆ-ի Դելավերի նահանգի սենատորն է եղել 1973-ից մինչեւ 2009 թվականները, իսկ 2009-2017 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս