Նաթանյահուն շնորհակալ է Իսրայելի և ԱՄԷ-ի համաձայնությունը պաշտպանող երկրներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 14-ին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին եւ Օմանի եւ Բահրեյնի կառավարություններին հրեական պետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջեւ հաշտության համաձայնության պաշտպանության համար:
Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր էջում հայտնել Է, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն համաձայնությունների են հասել երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացման շուրջը: Ինչպես ակնկալվում է, Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակություններն արդեն հաջորդ շաբաթ կարող են ստորագրել երկկողմ համաձայնագիր, այդ թվում ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի, դեսպանությունների փոխադարձ հինման շուրջը:
Նորմալացման շուրջը ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես, նախատեսում են Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի եւ Հորդանանի հովտի նկատմամբ ինքնիշխանության տարածման քայլերի դադարեցում, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Այնուամենայնիվ պաղեստինյան ղեկավաությունում չափազանց կոշտ են արձագանքել Աբու Դաբիի քայլին՝ այն համարելով դավաճանություն եւ «արաբական հաշտության նախաձեռնության խորտակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: