Բաժիններ՝

CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին

Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:

Ինչպես հայտարարել են հեռուստաալիքի զրուցակիցները, առաջարկվել է «աննախադեպ համագործակցություն» ԱՄՆ-ի վարչակազմի «Օպերացիա «Գերձայնային արագություն» նախագծին, որն ուղղված Է COVID-ի պատվաստանյութի մշակման արագացմանը:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը բաց է պատվաստանյութի մասին տեղեկատվության փոխանակման համար, ինչը թույլ կտա ամերիկացի դեղագործական ընկերություններին՝ ռուսական պատվաստանյութն արտադրել ԱՄՆ-ում:

Մինչդեռ, հավելել են CNN-ի զրուցակիցները, «ԱՄՆ-ը ներկայում փակ է» Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների համար:

«Ամերիկյան կողմից գոյություն ունի Ռուսաստանի նկատմամբ անվստահության ընդհանուր զգացողություն, եւ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները, ներառյալ պատվաստանյութերը, թեստավորումը եւ բուժումը, ԱՄՆ-ում չեն ընդունվում այդ անվստահության պատճառով»,-հեռուստաալիքին ասել է բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան:

ՆԱ ԱՄՆ-ին կոչ է արել՝ լրջորեն քննարկել ռուսական պատվաստանյութի ընդունման հարցը, չէ որ այն կարող է փրկել ամերիկացիների կյանքը:

Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ «Ռուսաստանի պատվաստանյութն ԱՄՆ-ում համարվում է այնքան թերամշակված, որ նույնիսկ լուրջ հետաքրքրություն չի առաջացրել»:

«Ամենափոքր շանս չկա, որ ԱՄՆ-ը դա (ռուսական պատվաստանյութը) կփորձարկի կապիկների վրա, չխոսելով արդեն մարդկանց մասին»,- ասել է ԱՄՆ-ի առողջապահության պետական պաշտոնյաներից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս