«Ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսի շուրջ 2000 նոր դեպք». Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին
Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը:
«Ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսի շուրջ 2 հազար նոր դեպք, այն պարագայում, երբ երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը չէր անցնում հազարից»,- ասել է Կաստեկսը:
Ֆրանսիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202 հազար 775 է: COVID-19-ը հաղթահարել է 82,836 հոգի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 հազար 340 մարդ: