Բաժիններ՝

Չավուշօղլուն մեղադրել է Մինսկի խմբին հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել չկարողանալու մեջ

«Եղբայրական Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան իր բոլոր հնարավորություններով գտնվում է Ադրբեջանի կողքին և կշարունակի մնալ նրա կողքին», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ yerkir.am–ի՝ Չավուշօղլուն չի զլացել հերթական անգամ Հայաստանին անհիմն մեղադրելով «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու» մեջ։

Թուրք նախարարը մեղադրել է նաև Մինսկի խմբին հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանասիրաբար չաշխատելու համար։

Հավելենք, որ նորանշանակ Բայրամովի համար սա առաջին արտասահմանյան այցն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս