Բաժիններ՝

Ռուսաստանը վերսկսում է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Օգոստոսի 7-ից Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կվերսկսվի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Աբխազական երկաթուղի»-ում (ԱԵԹ): «Օգոստոսի 1-ից Ռուսաստանը եւ Աբխազիան հանել են սահմանները հատելու սահմանափակումները:

«Օգոստոսի 7-ից կվերսկսվի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Մասնավորապես, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հետ: Իսկ օգոստոսի 15-ից՝ Սամարայի հետ»,-ասել է ԱԵԹ-ի ներկայացուցիչը: Աբխազիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 109, ապաքինվել է 37 հիվանդ: Երեք մարդ մահացել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 696 հազար մարդ մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս