Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ը:
Սարկիսովը ընդգծել է, որ իր ընտանիքը հայտնել է հայերի կրած վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին: «Այդ առաջարկն ուժի մեջ է, և մենք դրանից չենք հրաժարվի»,- նշել է նա:
«Միեևնույն ժամանակ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել Մոսկվայի ադրբեջանական բիզնես համայնքի կողմից համարժեք քայլերի բացակայությունը: Չկիսելով հայերի և ադրբեջանցիների հավասար պատասխանատվության մասին կարծիքը Մոսկվայի վերջին իրադարձությունների համար, համարում եմ դրանք հավասար սեփական ունեցվածքի եւ մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության առումով»,- ասել է Սարկիսովը:
«Կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը կըմբռնեն սթափ դատող մարդիկ՝ անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից ու քաղաքական հայացքներից»,- եզրափակել է գործարարը: