Բաժիններ՝

«Մենք կունենանք և արդեն արձանագրում ենք իջեցող մահացություն». Արսեն Թորոսյան

«Մեր բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը, և մենք ունենք կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ, և երբ որ մենք հետահայաց ենք նետում այն պահից, երբ սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորությունը և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- պարետատան նիստից հետո նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ, եթե այդ իրավիճակը կարողանանք պահպանել, իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան իջեցնելու թվերը, որ համարենք՝ այն այդ պահին մեզ համար այլևս հանրային առողջապահական խնդիր չէ:

Նա մի քանի թվային տվյալներ ներկայացրեց բուժվող պացիենտների և հիվանդանոցների վերաբերյալ. «Ես միշտ հիշեցնում եմ, որ մեր ամենավատ օրերին մենք ունեինք մոտ 650 քաղաքացի, ովքեր ծանր էին և ծայրահեղ ծանր, այդ թիվն այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում: Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում և թոքերի օդափոխության սարքերին միացված 24 քաղաքացի (հիշեցնեմ` այս վերջին թիվն էլ մոտավորապես հասել էր և տատանվում էր 50-ի շրջանակում), այսինքն՝ այս մասով մենք նույնպես ունենք բարելավում: Սա ինչով է կարևոր, որ մենք կունենանք և արդեն արձանագրում ենք իջեցող մահացություն, ինչը մեր այս բոլոր միջոցառումների հիմնական նպատակն է»:

Նախարար Ա. Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ իրավիճակով պայմանավորված՝ ծավալված հիվանդանոցային մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում. բուժհաստատությունները վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին: Այժմ գործում են 15 գործող բժշկական կենտրոններ՝ նախկին 20-ի փոխարեն, և ևս երկուսը մոտ օրերս կրկին պլանավորում են վերադառնալ նախկին աշխատանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս