«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը». Թրամփ

ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում է աշխատանքի արագությունը եւ անվտանգությունը»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս