Բաժիններ՝

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպանի հետ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:

Ուկրաինացի նորեկն այս օրերին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31