Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին պայթյունը կանխելու մասին
Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին: «Մենք հենց նոր խափանել ենք Իսրայելի եւ Սիրիայի միջեւ սահմանափակոցի մերձակայքում պայթանյութ տեղադրելու չորս ահաբեկիչների փորձերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Նշվում է, որ զորքերը եւ ինքնաթիռները կրակ են բացել ջոկատի կողմը եւ երեւացել է վայր ընկնելը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի եւ Սիրիայում բոլոր իրադարձությունների համար պատասխանատվությունը դնում ենք սիրիական ռեժիմի վրա»,-ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: