Բաժիններ՝

Սկզբունքային և անզիջում, միակը՝ Կենդանակերպում

Անկասկած, դա Այծեղջյուրն է:

Խելացի, տաղանդավոր, աշխատունակ, բայց չի սիրում վստահել, զուսպ է և, կարելի է ասել, փակ:

Այծեղջյուրը երկար և հանգամանորեն ընտրում է իր շրջապատը, նրանց, ում կարելի է անվերապահորեն վստահել:

Անձնական կյանքի ուղեկցին Այծեղջյուրն ընտրում է հանգամանորեն: Ոչ թե իր սիրած էակին, այլ հենց ուղեկցին: Ընտրում է ամենահուսալիին, ընտրում է երկար և հանգամանալից:

Սերը, էմոցիաներն ու զգացմունքները Այծեղջյուրի համար միշտ իրենց տեղը կզիջեն հուսալիությանը, հավատարմությանն ու նվիրվածությանը:

Երբեք չի ների սխալները ու անձնական հարաբերություններում չի գնա փոխզիջման: Այծեղջյուրի համար հիասթափությունն այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում են, գրեթե ողբերգության պես մի բան է:

Կորցնելով հավատը մարդու նկատմամբ՝ Այծեղջյուրը հավանաբար կների, բայց այլևս երբեք չի կարողանա նրան վստահել ու, հետևաբար՝ մնալ կողքին:

Գործնական հարցերում Այծեղջյուրը, անկասկած, ավելի լոյալ է, կգնա փոխզիջման ու կկայացնի խելամիտ որոշում:

Սակայն երբեք ավելի շատ չի վստահի ու կսահմանափակի բիզնեսը, գործերը, բոլոր շփումները անբարեխիղճ ու ոչ պարտադիր գործընկերոջ հետ:

Նա պատրաստ է ոչ միայն տեր կանգնել իր սկզբունքներին, այլև տուժել դրանց պատճառով:

Իզուր չեն ասում, համառ է Այծեղջյուրի պես:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս