Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 102 է, մահվան դեպքերինը՝ 990

Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 394 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 167095 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 762 (ավելացել է ևս 8-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 72, 68, 71, 90, 57 տարեկան տղամարդիկ և 75, 72, 58 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս