«Թե նախկին իշխանության օրոք, թե հիմա ինձ վրա ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել, ոչ էլ նմանատիպ փորձեր են եղել». Մխիթար Պապոյան

Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ ինքը պատրաստ է դատավորների բարեվարքությունը ստուգող գործընթացին մասնակցել:

«Ինձ թվում է, բարեվարքության գործընթացն այսօր չէ, որ սկսվել է: Մինչ այդ էլ կար՝ տարբեր գործոններով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում նկատմամբ դա կիրականացվի, ես կոնկրետ անձ չեմ կարող ասել, կարծում եմ, որ բոլորի նկատմամբ»,-ասաց Մխիթար Պապոյանը:

Դատավորը նշեց, որ որևէ մտավախություն չունի, որ չունի մտավախություն, որ ապօրինի հարստացել է կամ հայտարարագրում ինչ-որ բան չի նշել, և որ իր հետևից էլ կարող են գալ:

«Չունեմ ընդհանրապես նման մտավախություն: Որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել: Եթե հարցեր կան, որոնք իրենց համար պարզ չեն, կարող եմ նաև պարզաբանել»,-նկատեց Մխիթար Պապոյանը:

Վերջինիս ասաց, որ մամուլից է իմացել, որ ՍԴ դատավորի թեկնածու է Երվանդ Խունդկարյանն է, և չի ցանկանա մինչև քվեարկությունն իր դիրքորոշումը հայտնել:

Նա ասաց նաև, որ իր գործունեության ընթացքում իր վրա որևէ ճնշում չի եղել:

«Ինձ թվում է, դուք բոլորդ էլ ինձ ճանաչում եք: Թե  նախկին իշխանության օրոք, թե հիմա ինձ վրա ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել, ոչ էլ նմանատիպ փորձեր են եղել: Ճնշումներ ասածը հենց ինքը դատավորն է թույլ տալիս: Դա պայմանավորված է հենց իր՝ դատավորի վարքագծով: Որ օրը ինձ մոտ ինչ-որ բան փոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»,-եզրափակեց Մխիթար Պապոյանը:

Մանրամասները՝ տեսնյութում:

Տեսանյութեր

Լրահոս