Նիկոլ Փաշինյանը 300 մետր ճանապարհը կտրեց մեքենայով և թիկնազորի ուղեկցությամբ

Հուլիսի 31-ին, աշխատանքային օրվա մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այցելել էր  Շրջակա միջավայրի նախարարություն՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելու  նորանշանակ նախարար,  ՔՊ անդամ Ռոմանոս Պետրոսյանին։

Հատկանշական է, որ կառավարության գլխավոր մասնաշենքից մինչև կառավարական 3-րդ մասնաշենք  հեռավորությունը մոտ 300 մետր է։ Վարչապետը, որը նախկինում նման հեռավորությունը ոտքով էր կտրում, այսօր գնաց մեքենայով՝ թիկնազորի 4 մեքենաների ուղեկցությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև վարչապետի՝ կառավարության գլխավոր մասնաշենքից դուրս գալը, դիպուկահարներն են դուրս եկել:

Հիշեցնենք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը նախարար նշանակվեց հուլիսի  30-ին, Երեկ Կառավարության նիստում նախ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց տեղեկացնել, որ իր որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, ապա խոսքը փոխանցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա կառավարության անդամներին ներկայացնի իր առաջարկը Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից  ազատելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս