Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպան Չժան Հանհուեյը:

«Չինաստանը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով շփումները. գործարար համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ համատեղ զորավարժությունները, ռազմական մրցությունները, զինվորական պատրաստությունը, անձնակազմի ուսուցումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը եւ կայունության պահպանումը. բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը հիմնական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի ուղղությամբ. համատեղ դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են ունիլատերալիզմի, պրոտեկցիոնիզմի եւ հեգեմոնիզմի հետ. պաշտպանել երկու երկրներում անվտանգության եւ զարգացման շահերը, աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը ամբողջ աշխարհում»,-հայտարարել է դեսպանը:

Ինչպես նշել է դիվանագետը, ռուս-չինական կապերը նոր տեսակի միջազգային հարաբերությունների մոդել են, որոնք նախատեսում են փոխադարձ հարգանք, արդարություն եւ փոխշահավետ համագործակցություն: «Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունն ամբողջովին պայմանավորված է իրենց սեփական անվտանգությունը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ»,-հայտարարել է դեսպանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս