74 միայնակ թոշակառուի կոմունալ վճարները կվճարի պետությունը՝ հատկացնելով տարեկան 144.000 դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության այսօրվա հերթական նիստում ներկայացրեց միայնակ կենսաթոշակառուներին աջակցության մի նախագիծ։ Ըստ նախարարի՝ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որոնցից 74-ը միայնակ են։
Իսկ մշակված նախագծով նախատեսվում է ամեն տարի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող տարեցների կոմունալ վճարները փոխհատուցել։ Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման համար գումարի չափը կսահմանի Կառավարությունը։
Նախարարի փոխանցմամբ՝ 74 միայնակ թոշակառուի կոմունալ վճարները կվճարի պետությունը, որը կազմելու է տարեկան 144.000 դրամ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում